Տեսեք, թե ով է հաղթում ձեր տենդերները և ինչ գնով
«Բիզնես Ատլաս»-ը հավաքել է 2024–2026-ի պետական գնումների մոտ 66 հազար պայմանագիրը և Հայաստանի 35 785 ընկերության պրոֆիլը։ Մեկ տեղում՝ ձեր մրցակիցները, նախկին գները և պատվիրատուները։
Ինչ կա Ատլասում
Բոլոր թվերը վերցված են բաց աղբյուրներից (armeps.am, պետական ռեգիստր, ընկերությունների կայքեր) և ունեն հղում աղբյուրին։ Եթե տվյալ չկա, գրված է «չկա»։
Ձեր մրցակիցները
Ովքեր են նույն ապրանքը կամ ծառայությունը մատակարարում նույն պատվիրատուներին, քանի պայմանագիր և ինչ գումարով։
Նախկին գները
Ցանկացած ապրանքի կամ ծառայության բոլոր նախկին պայմանագրերը՝ ով է հաղթել, ինչ գնով, նվազագույն, միջին և առավելագույն գին։
Պատվիրատուները
Ով է գնում ձեր ապրանքը, որքան հաճախ և ումից։ Նախարարություններ, համայնքներ, հիվանդանոցներ, դպրոցներ։
Ընկերությունների բազա
35 785 ընկերություն՝ ոլորտով, մարզով, կարգավիճակով, ղեկավարներով և կոնտակտներով։ Նոր հաճախորդներ և գործընկերներ գտնելու համար։
Այսպես է երևում գնի պատմությունը
Որոնում եք ապրանքը, և տեսնում եք նույն գնման բոլոր նախկին պայմանագրերը։ Մրցակիցների անունները ներսում բաց են։
| Ամսաթիվ | Պատվիրատու | Հաղթող | Գումար, ֏ |
|---|---|---|---|
| 2026 | Վեդու համայնքապետարան | «Վեդի Շին» ՍՊԸ | 6 450 000 |
| 2026 | Համայնքապետարան | «Օրինակ» ՍՊԸ | 0 000 000 |
| 2025 | Համայնքապետարան | «Օրինակ» ՍՊԸ | 0 000 000 |
Ում համար է
Նրանց, ովքեր պետական պատվերով են աշխատում կամ B2B վաճառք են անում Հայաստանում։
Տենդերների մասնակիցներ
Գին առաջարկելուց առաջ իմանալ, թե ինչ գնով են նախկինում հաղթել և ով է մասնակցում։
Վաճառքի բաժիններ
Գտնել ընկերություններ ըստ ոլորտի և մարզի՝ կոնտակտներով և կարգավիճակով։
Խորհրդատուներ
Հաշվապահներ, իրավաբաններ և տենդերային խորհրդատուներ՝ իրենց հաճախորդների համար։
Ինչպես ստանալ մուտք
Առանց բաժանորդագրության և ավտոմատ գանձումների։
- Գրեք մեզԸնկերության անունը և մինչև 2 աշխատակցի մեյլ՝ atlas@gototop.win։
- Վճարեք 49 000 ֏Պատասխանում կուղարկենք վճարման հղումը՝ քարտով կամ Idram-ով։
- Մտեք ԱտլասԱշխատանքային օրվա ընթացքում կստանաք հղումը։ Մուտքը ձեր մեյլով է, մեկանգամյա կոդով՝ առանց գաղտնաբառի։
- 12 ամիս մուտք՝ թարմացումներով
- Պետական գնումների ամբողջ պատմությունը 2024–2026
- Մրցակիցներ, գներ, պատվիրատուներ
- 35 785 ընկերության բազա
- Մինչև 2 օգտատեր ընկերությունից
atlas@gototop.win · կպատասխանենք աշխատանքային օրվա ընթացքում
Հաճախ տրվող հարցեր
Սա բաժանորդագրությո՞ւն է
Ոչ։ Վճարում եք մեկ անգամ՝ 49 000 ֏, և 12 ամիս օգտվում եք Ատլասից։ Ավտոմատ գանձում չկա։
Որտեղի՞ց են տվյալները
Պետական գնումների պայմանագրերը՝ armeps.am-ի բաց ռեեստրից։ Ընկերությունների պրոֆիլները՝ բաց տեղեկատուներից, պետական ռեգիստրից և ընկերությունների կայքերից։ Ամեն թիվ ունի հղում աղբյուրին։
Երաշխավորո՞ւմ եք, որ կհաղթեմ տենդերում
Ոչ։ Ատլասը տալիս է տվյալ և անալիզ՝ ավելի ճիշտ որոշում կայացնելու համար։ Որոշումը միշտ ձերն է։
Ինչպե՞ս եմ մտնելու
Ձեր մեյլով. մուտքի ժամանակ մեյլին գալիս է մեկանգամյա կոդ։ Գաղտնաբառ պետք չէ։ Մուտքը միայն նշված մեյլերի համար է։
Կարո՞ղ եմ նախ տեսնել
Այո։ Գրեք մեզ ձեր ընկերության անունը կամ ՀՎՀՀ-ն, և կուղարկենք ձեր ընկերության էջը Ատլասից։
Ինչպե՞ս եմ վճարելու
Գրեք մեզ, և պատասխանում կուղարկենք վճարման հղումը՝ քարտով կամ Idram-ով։ Վճարումից հետո նույն օրը կբացենք մուտքը։